23/11/2024 11:00
1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ից հայտնել են, որ մեկ շաբաթ առաջ Մասիս քաղաքի Նոր թաղամասի շենքերից մեկում վառարանի խողովակին ձեռք տալու ժամանակ այրվածք ստանալու հետևանքով «կոնտակտային ջերմային այրվածք զույգ դաստակների շրջանում, 2-րդ, 3-րդ աստիճան 2 տոկոս մարմնի մակերես» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Երեխան Արարատի մարզի բնակիչ 1-ամյա Գ․ Հ․-ն է։
Պարզվել է, որ Գ. Հ․-ն ձեռքերով հպվել է տանը տեղադրված գազի վառարանին, որի հետևանքով ստացել է նշված այրվածքները:
Մանրամասն՝ սկզբանղբյուրում։