23/11/2024 13:04
Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով
Հռոմի Սուրբ Թովմաս Աքուինացի (Angelicum) Քահանայապետական համալսարանում, նոյեմբերի 18-19-ին տեղի է ունեցել «Սրբազան հողեր, ընդհանուր տեսլական. Սրբատեղիների պահպանումը՝ համատեղ քրիստոնեական առաքելության համար» խորագրով գիտաժողովը:
Սուրբ Աթոռի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցչության և Angelicum համալսարանի Էկումենիկ հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպված միջոցառումը հովանավորվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Ս․ Աթոռի Քրիստոնեական միասնության խթանման և Մշակույթի և կրթության բաժինների կողմից:
Քննարկումների ընթացքում մասնակիցները ընդգծել են, որ այդ սրբավայրերի պահպանումը ոչ միայն կենսական նշանակություն ունի հայոց ժառանգության համար, այլև վճռորոշ է խաղաղ և միասնական համակեցության համար՝ և՛ աշխարհի բոլոր քրիստոնյաների, և՛ ողջ մարդկության։