Այսօր, 15:43
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան
Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ավոտվթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում 66–ամյա Նորիկ Պ.-ն իր վարած «ԳԱԶ 31» մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ 18–ամյա Լիլիթ Հ.-ն և 16–ամյա Կարինե Ն.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Առավել մարամասն՝ սկզբնաղբյուր կայքում։