23/11/2024 12:46
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ)
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։
Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից տրակտորներ՝ հնարավորություն ստանալով աշխատանքներն իրականացնել ավելի կարճ ժամանակահատվածում՝ միաժամանակ օգնելով նաև համագյուղացիներին։
Տրակտորների ձեռքբերման գործում Կարենի գործընկերը դարձավ Ակբա Լիզինգը, որի շնորհիվ ձեռք բերված տեխնիկայով հողի հետ աշխատանքը դարձել է ավելի արդյունավետ։
«Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք ենք բերել նոր տրակտորներ, որոնց շնորհիվ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արագ և ավելի հեշտ են դարձել. կարողանում ենք ժամանակին կատարել հողամշակության աշխատանքները։ Ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ այժմ օրական մինչև տասնհինգ հեկտար հող ենք մշակում, իսկ հին տեխնիկայով՝ մոտ դրա կեսը: Նպատակ ունեմ հետագայում ավելացնել տեխնիկաները, որպեսզի ավելի շատ ծառայություններ մատուցեմ մեր համագյուղացիներին»,– նշել է ֆերմեր Կարեն Գրիգորյանը։
Ակբա Լիզինգի միջոցով, պետական սուբսիդավորմամբ, տարեկան 2% փաստացի տոկոսադրույքով հնարավոր է ձեռք բերել Բելառուս, Յուտո, Սոլիս, Լովո, Չանգֆա, Օքյու, Դոնգ Ֆենգ, Նյու Հոլանդ, Տավոլ և բազմաթիվ այլ գյուղատնտեսական տեխնիկաներ և սարքավորումներ։
Ակբա Լիզինգի աջակցությամբ Հայաստանի գյուղոլորտին տրամադրվել է շուրջ 22 միլիարդ ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկա, որի արդյունքում էականորեն թարմացվել է ագրոոլորտի տեխնիկական պարկը։
Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է:
Մանրամասն՝ տեսանյութում։
Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: