24/11/2024 12:41
Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է
Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է: Այս մասին Սպուտնիկ Արմենիա-ին հայտնել են ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի փոխանցմամբ, Երևանի իր աշխատասենյակում հայտնաբերվել էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը։
Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ 67-ամյա Անդրեյ Վերանյանն է։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նախաձեռնվել է քրեական վարույթ։