Այսօր, 12:29
Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։
«ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝«միակ Արեւմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։
Շատերը դա դիտարկեցին խոսք՝ ուղղված Ադրբեջանին։
Բայց՝ ոչ…
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը, կարելի է ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։ Դա անում է իր դեսպանի միջոցով։
Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։ Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հիմա էլ ուրանում է Արեւմտյան Հայաստանը…
Ուրացել է նաեւ Անկախության հռչակագիրը»,- Facebook-ում գրել է Շարմազանովը։
Նշենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է «Արևմտյան Ադրբեջան» նահանգի քարտեզը, որը գտնվում է Իրանի տարածքում։