Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան

Այսօր, 11:28

Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան


«Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։

Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված որոշակի թվեր ներկայացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի 2021 թվականի ինդեքսից, թե որքանով ենք մենք մոտարկվում ԵՄ-ին, որքանով ենք համապատասխանում տարբեր ոլորտների եվրաստանդարտներին։

Հիշեցնեմ, որ այդ ֆորումում Հայաստանն ավանդաբար ներկայացրել են մեծամասամբ կողմնակալ, որոշ դեպքերում՝ ակնհայտ «սորոսական» ՀԿ-ներ և ակտիվիստներ։

Իսկ այդ ֆալշ և կեղծված ձայնապնակը թութակի նման կրկնում էին փաշինյանական «колода»-յի զանազան ներկայացուցիչներ՝ անձնական օգտագործման դեսպանից մինչև խորհրդարանական պարկապզուկներ։ Թե ինչ էր իրականում արձանգրված այդ զեկույցում, ես բացահայտել և հրապարակել էի մինչև ազատազրկումս։

Եվ ահա արդեն տնային կալանքի պայմաններում փորփրելով, կարդալով և ծանոթանալով այդ ընթացքում բացթողնված փաստաթղթերին, նյութերին և զեկույցներին, հերթը հասավ Արևելյան Գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցին, որի արդյունքների մասին բացակայում է ինչպես պատշաճ անդրադարձը մամուլում, այնպես էլ «զարմանալիորեն» լռում է իշխանական քարոզչամեքենան։

Ներկայացնեմ ձեզ, թե ինչո՞ւ են նիկոլենք ծածկադմփոց արել այդ զեկույցը։ Անկախ պաշտոնական ճոռոմաբանությունից, հասարակությանը հրամցվող կեղծիքից և գեղջկական եվրակենացներից, նույնիսկ՝ մասամբ յուրային և լոյալ հեղինակներից, այս փաստաթուղթը ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում։

Խոսենք թվերի և փաստերի լեզվով։

1. Արևելյան Գործընկերության 2023-ի Ինդեքսում Հայաստանը 0.61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Մոլդովային (0.7 միավոր) , Ուկրաինային (0.66 միավոր) և Վրաստանին (0.63 միավոր)։

2. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև ի համեմատ 2021-ի (0.64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց։

3. Վարկանիշի առանձին բլոկերում Հայաստանի ցուցանիշները նույնպես պայթեցնում են պաշտոնական քարոզչական փուչըկները։ Այսպես, «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում մենք 6-ից 4-րդն ենք, իսկ «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը, զիջելով անգամ Բելառուսին։

4. Միակ ենթացուցանիշը, որով Հայաստանը դասվել է առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն նույնիսկ այդ դեպքում զեկույցի հեղինակները հստակ արձանագրել են զգալի հետընթաց 2021-ի համեմատ (0.10 միավորով, նույնքան, որքան Ադրբեջանը), իսկ Մոլդովան և Ուկրաինան շոշափելի առաջընթաց են ապրել։

5. Հայաստանը վերջից առաջինն է էներգետիկ և տրանսպորտային ոլորտների քաղաքականությամբ։

6. Ամենազավեշտալին մեր երկրի վերջին հորիզոնականն է «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով՝ որպես չափալախ «խաղաղության դարաշրջանի» նիկոլական քարոզչությանը։

7. Հայաստանը թեպետ դիտվել է որպես հարաբերականորեն կայուն, բայց տեսանելի է ռեֆորմների կանգը եւ կենսական ոլորտներում հետընթացի ներուժը։

8. Հայաստանի ցուցանիշի անկումը կապված է ժողովրդավարության, կառավարման, մասնավորապես՝ պետական հաշվետվողականության, մամուլի անկախության, ժողովների և կարծիքների ազատության, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում սայթաքումների հետ։

9. Զեկույցն արձանագրում է հոգնածությունը բարեփոխումներից, օրենքի և պրակտիկայի միջև խզումը, եւ այսպիսով՝ ԵՄ-ին մոտարկվելու դանդաղումը։

10. Անահիտ Մանասյանին որպես ՄԻՊ նշանակելը վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները՝ ստեղծելով այդ կարևոր ինստիտուտի գործունեության քաղաքականացման շոշափելի ռիսկեր։

Այսքանով բավարարվեմ, թեպետ կարող էի դեռ մի քանի տասնյակ կարևոր և նիկոլական ստերը քարուքանդ անող այլ արձանագրումներ մեջբերել։ Ցանկության դեպքում կարող եք ինքնուրույն և առավել մանրամասն ծանոթանալ այդ զեկույցին հետևյալ հղումով ՝ https://eap-csf.eu/content/uploads/2024/07/EaP-Index-2023-.pdf։

Կարճ հետևություններ՝

Ա) Նույնիսկ փաշինյանական ռեժիմին լոյալ ինստիտուտներն ու շրջանակները չեն կարողանում կամ չեն ուզում ծածկադմփոց անել նրա պաշտոնավարման խորացող բացասական հետևանքները։

Բ) Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոլորտային ցուցանիշներով։

Գ) Պաշտոնական քարոզչությունը շարունակելու է այս հարցերով ևս հայ ժողովրդին դնել Asinus-ի տեղ (լատիներեն՝ էշ):

Սակայն նույնիսկ ամենահամբերատար ասինուսը, դավադիտ լինելու դեպքում, համը հանող հեծյալին ցավոտ, նույնիսկ մահացու քացի տալու հատկություն ունի»։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

24.11.2024


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե Այսօր, 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Այսօր, 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ Այսօր, 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին Այսօր, 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով Այսօր, 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր Այսօր, 12:17 2024-ի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ՝ ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով Այսօր, 12:06 Իրանն ու Ադրբեջանը 4-օրյա համատեղ զորավարժություններ են սկսել Այսօր, 12:02 Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր Այսօր, 11:56 Արցախցիներից խլել են կենսաթոշակային ֆոնդերն ու ասել՝ ներդնում ենք էսինչ հաշիվների վրա. Խաչատրյան Այսօր, 11:49 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան Այսօր, 11:41 Արժի, որ հայկական լրատվադաշտի գործընկերները ունկնդիր լինեն ՊՆ-ին. զինամթերքի, ռազմատեխնիկայի գնումների մասին տարատեսակ լուրերը դարձել են նաև մեր երկրի անվտանգության սպառնալիք. Պատգամավոր Այսօր, 11:28 Հայաստան-ԵՄ. ահա թե ինչ է թաքցնում Նիկոլը. Աշոտյան Այսօր, 11:17 33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է Այսօր, 11:09 Իշխանությունը գնալու է ընտրության իր «մեծարգոների ենթամշակույթով». Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:58 Ռուբեն Վարդանյանի ծրագրերը ճանաչելի են դարձնում ՀՀ-ն. «ՏաԹևեր»-ը 3-րդ անգամ ճանաչվել է լավագույնը Այսօր, 10:45 Սա ներքին ուժի, կամքի, ինքնատիրապետման և ավելիին ձգտելու մասին է. Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել Այսօր, 10:38 Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times Այսօր, 10:31 Վանաձորի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել Այսօր, 10:29 Հայաստանում կարմրուկով պայմանավորված դեպքերը նվազել են, բայց պետք չէ զգոնությունը թուլացնել Այսօր, 10:27 Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է Հրազդանում Այսօր, 10:20 Ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն իրական այլընտրանքներ չկան, այդ թվում՝ ՀԱՊԿ շրջանակներում. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 10:09 Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը Այսօր, 10:00 Տապալելով գերիների վերադարձի մասին ԱԺ հայտարարության ընդունումը՝ ՔՊ-ն աջակցեց Ադրբեջանին՝ թեման այլ հարթակներում արգելափակելու համար. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:46 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Այսօր, 09:38 Անչափահասը Երևանում կրակոցներ է արձակել 24/11/2024 22:19 Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 24/11/2024 19:53 Էջմիածնում կատարվեց քահանայական ձեռնադրություն 24/11/2024 19:50 «Նիվա»-ի մեջ հայտնաբերվել է խոշոր չափի թմրամիջոց 24/11/2024 18:23 Դիմիտրով գյուղի տարածքում բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը, որի վարորդը վկայական չի ունեցել 24/11/2024 17:30 Ողբերգական դեպք Երևանում գազալցակայաններից մեկում. 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է 24/11/2024 17:14 Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին՝ COP 29-ի հաջող կազմակերպման համար 24/11/2024 17:10 Կներեք, բայց ՀՀ ԱԺ-ն ինչ-որ մեկի «հոր դուքյանը» չի, որ, երբ ուզես՝ գաս, խոսես, երբ ուզես՝ միջխորհրդարանական համաժողովին գնաս, երկրների մենյուն վերցնես. Սիմոնյանը պատասխանել է Քոչարյանին 24/11/2024 17:03 Սյունիքի մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել 24/11/2024 14:13 Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող լուրեր. ՊՆ 24/11/2024 14:07 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 24/11/2024 14:02 Դավիթ Խուդաթյանը ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 24/11/2024 14:00 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 24/11/2024 12:41 Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը հանկարծամահությունն է 24/11/2024 12:19 Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի 24/11/2024 11:34 Հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 24/11/2024 10:52 Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը 24/11/2024 10:48 Ամբերդից Քարի լիճ տանող հատվածը անցանելի չէ. կան փակ ճանապարհներ 24/11/2024 10:21 Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել 24/11/2024 10:15 Այսօր էլ Իջևանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան(տեսանյութ) 24/11/2024 10:06 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 23/11/2024 21:53 Տոնզիլէկտոմիա. Ինչու՞ է կատարվում նշագեղձերի հեռացում 23/11/2024 21:36 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 23/11/2024 21:20 Եթե ՆԱՏՕ-ն դադարի հրահրել, Ուկրաինայում պատերազմը կավարտվի․ Մեդվեդև 23/11/2024 21:03 Տեղի է ունեցել Հայաստանի տղամարդկանց 85-րդ և կանանց 80-րդ առաջնությունների առաջին խմբի մրցաշարերի բացման արարողությունը 23/11/2024 20:41 Նոր Նորքում, Նորք-Մարաշում, Ավանում, Էրեբունիում, Սարի թաղում, Առինջ գյուղում ջրամատակարարումը կդադարեցվի 23/11/2024 20:22 Հրդեհ Կողբ գյուղում 23/11/2024 19:56 Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցը ոչ այլ ինչ էր, քան սեփական հանցագործության մասին հաղորդում․ Հենրիխ Դանիելյան 23/11/2024 19:40 Գայի պողոտայում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու բեռնատարը 23/11/2024 19:24 Երբ 387 թվականին աշխարհում սկսվեց գործածվել Արևմտյան Հայաստան անվանումը, մարդկությանը հայտնի չէին ո՛չ թուրքերը, ոչ էլ իրենց ադրբեջանցի անվանող կովկասյան թաթարները․ Շարմազանով 23/11/2024 19:06 «Քաղաքական ինքնասպանություն»․ Պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին 23/11/2024 18:44 Պենտագոնի ղեկավարը Իսրայելի պաշտպանության նախարարի հետ է խոսել 23/11/2024 18:23 Ի՞նչ է պիլորոստենոզը. Ազդեցությունը նորածինների և մեծահասակների վրա 23/11/2024 18:01 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թրամփի հետ իր առաջին հանդիպումն է անցկացրել 23/11/2024 17:34 Կարեն Անդրեասյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել, դժվար է պատկերացնել` ոնց կարելի էր ավելի լավ պայթեցնել Հայաստանում «արդար և անկախ» դատական համակարգի փուչիկը․ Աշոտյան 23/11/2024 17:18 Էլ ի՞նչ անի Նիկոլը, որ ժողովուրդը հասկանա՝ վատ վարչապետ է, վատ հայ է, վատ մարդ 23/11/2024 17:00 Զելենսկուն ձեռնտու է պատերազմը․ Ֆիցո 23/11/2024 16:41 Հռոմի պապի դիրքորոշումը Ռուսաստանում հավասարակշռված են համարում 23/11/2024 16:19 Օկուպացված Արցախում թշնամին մշակութային գենոցիդ է իրականացնում 23/11/2024 15:52 Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 23/11/2024 15:48 Ուկրաինայի հարցով պետք է կայացվի կոլեկտիվ որոշում. Մերկել 23/11/2024 15:43 «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. վիրավորներ կան 23/11/2024 15:27 Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին. Դանիելյան 23/11/2024 15:21 Առաջին պատասխանատուն Փաշինյանն է, ինքն է սխալ կադրեր նշանակել բանակում. Սամվել Բաբայան 23/11/2024 15:06 «Iveco» բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է գետում. վարորդի մարմինը դուրս են բերել փրկարարները 23/11/2024 14:40 Վերանայել ենք դպրոցական օլիմպիադաների կարգը. նախատեսում ենք այսուհետ անցկացնել նաև ընթերցանության օլիմպիադա. Անդրեասյան 23/11/2024 14:33 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետ ներկայացած քաղաքացու մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 23/11/2024 14:20 Մենք էլ ունենք մեր հաղթաթղթերը, որոնք կարող են վճռորոշ լինել․ Ղազանչյանը՝ Ավստրիայի հետ հանդիպման մասին 23/11/2024 13:53 Փաշինյանը, «Արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ, կրկնեց Ադրբեջանի հայտնի քաղաքական գործչի խոսքը. Հայկ Մամիջանյան 23/11/2024 13:50 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 23/11/2024 13:41 Փաշինյանը Սահմանադրության 6 հոդված խախտեց. բավարար հիմք է քրեական հետապնդման, իմպիչմենթի համար. Սուրեն Սուրենյանց 23/11/2024 13:16 Փաշինյանն ամեն ինչից հրաժարվել է․ Ի՞նչ ստացանք, որ հիմա էլ հայցերից է ուզում հրաժարվել. Ժաննա Ալեքսանյան 23/11/2024 13:13 Բախվել են «Range Rover»-ն և «BMW X6»-ը. վերջինը կողաշրջվելով բախվել է էլեկտրասյանը. վիրավոր կա 23/11/2024 13:04 Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով 23/11/2024 12:52 Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում 23/11/2024 12:46 Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը (Լուսանկարներ, Տեսանյութ) 23/11/2024 12:35 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 23/11/2024 12:21 Չի բացառվում, որ այս հարցազրույցով Փաշինյանը թիմին ակնարկում էր՝ ինքն ստացել է անվտանգության երաշխիք. Հակոբ Բադալյան 23/11/2024 12:07 Սթրեսի և կոնֆլիկտների կառավարում․ մեկնարկել է դատախազների համար նախատեսված դասընթացի 2-րդ փուլը 23/11/2024 11:47 Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ 23/11/2024 11:30 Ս․ Գրիգոր և Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետների և Մյուռոն եպիսկոպոսի հիշատակության օրն է 23/11/2024 11:20 «Գոյի» փակման փորձը սպառնում է ազգային մշակութային կենտրոնների գոյությանը․ դատական նիստին ընդառաջ 23/11/2024 11:00 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց 23/11/2024 10:55 Հայաստանը շարունակում է ամուր կանգնել ֆաշիզմի ժամանակակից դրսևորումների դեմ պայքարում․ Դերզյան 23/11/2024 10:41 Ես իմ որոշումը կհրապարակեմ երկուշաբթի՝ ժամը 18:00-ին. Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու Փաշինյանի խնդրանքի մասին 23/11/2024 10:38 Սա տգիտությունից բացի, նաև ստորություն է. Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանի խնդրահարույց հայտարարության մասին 23/11/2024 10:24 Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 23/11/2024 10:18 Նոր հայեցակարգով պարտադիր ժամկետային ծառայության ժամկետ պետք է կրճատվի․ Աբրահամյանի վարկածով՝ դա պայմանավորված է Ադրբեջանի՝ ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջով 23/11/2024 09:56 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 23/11/2024 09:36 Լարսի ավտոճանապարհը բաց է 23/11/2024 09:24 «Հրապարակ». Կազանում Ալիևի հետ հանդիպումից հետո նախնական պայմանավորվածությունն էլ է «գրվել սառույցին» 23/11/2024 09:22 «Փաստ». Ովքեր կփոխարինեն մանդատազուրկ ՔՊ-ական պատգամավորներին 23/11/2024 09:21 «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնի առաջադրման հայտարարությամբ դիմելու է նաև Էգար Ղազարյանը 23/11/2024 09:19 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել` ցույց տալ, որ ինքն է ամեն ինչ որոշում 23/11/2024 09:18 «Փաստ». Նպատակը՝ հանրության դժգոհությունն անձամբ Փաշինյանից ուղղել դեպի ՔՊ-ական թիմ