25/11/2024 22:14
Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը մկանային վնասվածք է ստացել։
«Արսենը մկանային վնասվածք ունի. Մենք դեռ չգիտենք, թե նա երբ կկարողանա վերադառնալ», -ակումբի մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում Championat.com-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսին Արսեն Զախարյանը աջ ոտքի վնավածք էր ստացել, վիրահատվել։ Նա բաց էր թողել 2024/2025 մրցաշրջանի մեկնարկը, մարզումներին վերադարձել էր հոկտեմբերին։