25/11/2024 10:38
Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ բանակից հեռացնել բոլոր տրանսգենդերներին. The Times
Սպիտակ տուն վերադառնալու առաջին իսկ օրը Դոնալդ Թրամփը պատրաստվում է ստորագրել հրամանագիր, որը կհանգեցնի ամերիկյան բանակից բոլոր տրանսգենդեր զինվորականների հեռացմանը: Այս մասին հայտնում է բրիտանական The Times օրաթերթը՝ վկայակոչելով Թրամփին մոտ կանգնած սեփական աղբյուրները։
Ըստ հրապարակման՝ այս պահին ԱՄՆ զինված ուժերում տարբեր, այդ թվում՝ բարձր պաշտոններում ծառայում է մոտ 15 000 տրանսգենդեր։ Սակայն հանրապետական նախագահը մտադիր է բժշկական ստուգումների արդյունքներով նրանց զրկել ուսադիրներից՝ որպես ծառայության համար ոչ պիտանի։