Այսօր, 12:02
Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են, բոլոր կրոնափոխների, դավանափոխների վերջը դա է լինելու. Պատգամավոր
Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ «պադավատների» հարցը հանրային մեծ ռեզոնանս ունեցող խնդիր է և փորձում է ցույց տալ, որ մեղավոր են իր բոլոր ենթակաները, որոնք իրեն ճիշտ չեն զեկուցել, դե հիմա կառավարության ղեկավարի հոգսը չէ՝ իմանալ, թե քանի «պադավատ» կա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս կառավարությունում ծառայողական մեքենաների օպտիմալացում քիչ է արվել և իր էջում տեսանյութ էր տեղադրել, որտեղ կրճատում էր դրանց քանակը։
Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելուն, Արթուր Խաչատրյանը նշեց.«Ես իրեն զգուշացրել էի, որ գլխին սարքելու են։ Սակայն ավելի չեմ տխրի, քան եթե, օրինակ՝ իմանամ, որ Վիետնամում այս տարի բրնձի բերքը վատ է եղել։ Հեչ վեջս չի, ո՛չ իր ճակատագիրը, ո՛չ դաշնակցությունից փախած այսօր Շիրակի մարզպետ աշխատողի ճակատագիրը, ո՛չ Ազատամուտի նախկին դաշնակցական համայնքապետի ճակատագիրը։ Բոլոր կրոնափոխ, դավանափոխների վերջը դա է լինելու»։