25/11/2024 20:22
Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ասել է, որ 2008 թվականին Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային դաշինքի կազմում չընդունելու մասին որոշումը ճիշտ էր, քանի որ դա Ռուսաստանին կդրդեր ռազմական գործողությունների:
«Ռազմական հակամարտությունը շատ ավելի շուտ կսկսվեր։ Ինձ համար ավելի քան ակնհայտ էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ձեռքերը ծալած չի նստի ու հետևի, թե ինչպես է Ուկրաինան ՆԱՏՕ մտնում»,- ասել է Մերկելը՝ BBC-ին տված հարցազրույցում անդրադառնալով ոչ վաղ անցյալի փաստերին։
Հատուկ ռազմական գործողության այս փուլում Մերկելն անհրաժեշտ է համարել անել հնարավորը՝ միջուկային զենքի կիրառումը կանխելու համար։
«Մենք չպետք է խուճապի մատնվենք, բայց նաև պետք է խոստովանենք, որ Ռուսաստանը այնպես, ինչպես և ԱՄՆ-ն, աշխարհի ամենամեծ միջուկային տերություններից է»,- ասել է Գերմանիայի նախկին կանցլերը։