25/11/2024 13:45
Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին
Տարածքային կառավաման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է գերատեսչությունում անցկացրած առաջին խորհրդակցության մասին:
«Այսօր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում անցկացրել եմ գործակարգավարական խորհրդակցություն։
Նախ ծանոթացել եմ աշխատակազմի հետ, ապա նախարարի տեղակալները հակիրճ ներկայացրել են իրենց համակարգման ոլորտները։
ՏԿԵ նախարարության համակարգման ենթակայության տակ գտնվող կոմիտեների ղեկավարները ևս ներկայացրել են իրենց ոլորտները և ընթացքում գտնվող ծրագրերը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին հորդորել եմ աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից։
Գործակարգավարական խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ընթացիկ ծրագրերին, նախարարության առաջիկա անելիքներին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս»,- իր էջում գրել է նախարարը: