25/11/2024 15:44
Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով
Նոյեմբերի 22-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում կրկին ձերբակալություններ են եղել՝ կոռուպցիոն գործով։ Ձերբակալված, ապա՝ կալանավորված աշխատակիցը կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնից է։
Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ Կենտրոնի թաղապետերանից պաշտոնատար անձ է ձերբակալվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական վարույթը վերաբերում է կաշառք տալուն և ստանալուն։
Քրեական վարույթի շրջանակներում մեղադրյալնեը մի քանիսն են, որոնց մի մասը կալանքի տակ է։