25/11/2024 18:04
Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է
ԱԺ իշխող՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը այսօր ժամը 18:00-ին պետք է հրապարակեր մանդատը վայր դնել-չդնելու դնելու մասին իր որոշումը, սակայն հայտարարություն չի արել, որոշել է մի քիչ էլ մտածել։
Մանդատը պահել-չպահելու վերաբերյալ որոշման կայացումը հետաձգել է, «դեռ մի երկու օր» կմտածի։
Այդ մասին Աղազարյանը 24news․am-ին է ասել ու չի մեկնաբանել՝ իր այս որոշման վրա ազդե՞լ է արդյոք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ այսօրվա հանդիպումը, որը տեղի է ունեցել օրվա երկրորդ կեսին։