25/11/2024 10:09
Կարևորը անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը
Արդիականացումը ոչ միայն կբարելավի օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները, այլև պայմաններ կստեղծի օդային հաղորդակցության հետագա զարգացման համար:
Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։
«Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Այժմ արդեն տեղադրվել են ամպերի ստորին շերտի բարձրությունը չափող սարքավորումներ, իսկ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի մասնագետները մոնտաժում են VOR/DME ռադիոփարոսը», - նշել է Վարդանյանը։
«Սյունիքը» Հայաստանի երրորդ քաղաքացիական օդանավակայանն է, որը IATA կոդ է ստացել: Այս պահին օդանավակայանը շաբաթական երեք չվերթ է սպասարկում է (Երևան-Կապան-Երևան երթուղով)։ Սակայն ենթակառուցվածքը թույլ է տալիս թռիչքների հաճախականությունը հասցնել օրական հինգի:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։