26/11/2024 19:26
«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել»․ Գեղամ Նազարյան
Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը սոցցանցի իր էջում հրապարակել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հետ զրույցից հատված, որում Նազարյանը հերքում է, որ հետամուտ է Փաշինյանին հեռացնելու օրակարգին։
Զրույցից հատվածը՝ ստորև․
Լրագրող- Դուք մանդատ ստացաք իշխանափոխություն անելու, Փաշինյանին հեռացնելու օրակարգով ու հիմա իշխանականների հետ գործուղմա՞ն եք գնում:
Գեղամ Նազարյան - Ո՛չ, ըտենց օրակարգ չկա, չգիտեմ՝ ով ա դա մտցրել...ի՞նչ ա նշանակում՝ եկել ենք խորհրդարան, որ հեռացնենք։ Այսինքն, խորհրդարանում ինչ-որ սամբոյի «պրիյո՞մ» պիտի անենք, որ Փաշինյանին հեռացնենք»:
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը չի կիսում Գեղամ Նազարյանի դիրքորոշումը։ Այդ մասին «Հրապարակ»-ին Իշխան Սաղաթելյանն է ասել։