26/11/2024 09:36
Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան
Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ որոշակի դադարից հետո բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա, այս փուլի գլխավոր և թերևս ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են:
«Ինչու՞ եմ այդպես համարում, որովհետև կողմերը քննարկում են սահմանային այն տեղամասերի հաջորդականությունը, որտեղով պետք է հերթականությամբ տեղի ունենա, այսպես կոչված, դելիմիտացիան:
Ադրբեջանը ձգտում են հասնել իր համար առաջնահերթ համարվող ուղղություններում պրոցեսի իրականացմանը, իսկ ավելի կոնկրետ` Հայաստանից տարածքների «խաղաղ խլելուն» և իր համար պատեհ պահին` գործընթացը սառեցնելուն կամ տապալելուն:
ՀՀ իշխանությունն էլ առաջնորդվում է այն սկզբունքով, որ քանի Ադրբեջանը ուժեղ է կամ ռեգիոնում ուժերի հավասարակշռությունը չի վերականգնվել, պետք է Ադրբեջանին հանձնել կամ զիջել այն, ինչ պահանջվում է», - կարծում է նա: