«Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը

26/11/2024 17:07

«Պայքարի ուղի՞ն, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ»․ Իշխան Սաղաթելյանի հոդվածը


«Հանուն արժանապատվության և հանուն Ֆրանսիայի միասնականության ապահովման… Եվրոպայում հաստատված նոր կարգերը հաշվի առնելով՝ ես այսօրվանից ընտրում եմ Գերմանիայի հետ համագործակցության տարբերակը»:

Ֆիլիպ Պետեն

Ֆրանսիայի Վիշիի կոլաբորացիոնիստական

վարչակարգի վարչապետ


«Ես հավատում եմ, որ սա խաղաղություն է մեր ժամանակների համար: Գնացեք տուն և հանգիստ քնեք»:

Նևիլ Չեմբերլեն

Մեծ Բրիտանիայի վարչապետ

Ռացիոնալ հայրենասիրության և խաղաղասիրության անվան տակ թշնամու հետ համագործակցելու և վերջինիս քաղաքական նպատակներն իրականացնելու երևույթը նորություն չէ համաշխարհային պատմության մեջ։

Հայաստանում այսօր իշխանություն զբաղեցնողների հայտարարությունները հաճախ հեշտ է շփոթել թշնամական պետությունների ներկայացուցիչների հետ ու, բնականաբար, այդ հայտարարությունները զայրույթ և տարակուսանք են առաջացնում քաղաքացիների շրջանում։ Ավելին, այսպիսի հայտարարությունները հաճախ հանգեցնում են «մենք ազգ չենք», «մեզ սա էլ է քիչ», «էս ազգին փրկություն չկա» հուսահատական դիրսկուրսին, որտեղ մենք հայտնվում ենք ինքնախարազանման կործանարար ճիրաններում։

Սակայն բավական է հիշել ոչ վաղ անցյալի համաշխարհային պատմության դրվագները և տեսնել, որ ծանր պարտությունների, հուսալքության և անորոշության պայմաններում,  անգամ պետականության բավական երկար պատմություն ունեցող ազգերն են անցել նույնանման ճանապարհով, զոհ դարձել թշնամական քարոզչության։ Բավական է հիշել թեկուզ միայն Երկրորդ համաշխարհայինի տարիների եվրոպական երկրների օրինակները։

Համագործակցություն թշնամու հետ՝ պրագմատիզմի անվան տակ

1938 թ. սեպտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ղեկավարները Ֆաշիստական Գերմանայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի և նույն հայացքները կիսող Իտալիայի ղեկավարի հետ, առանց Չեխոսլովակիայի, ստորագրեցին Չեխոսլովակիան բաժանելու մասին համաձայնագիրը։ Դա արվեց եվրոպայում խաղաղություն ապահովելու անվան տակ։  Ավելին, Չեմբեռլենը և Հիտլերը ստորագրեցին լրացուցիչ անգլո-գերմանական հռչակագիր, որում արտահայտեցին իրենց մտադրությունը «այլևս երբեք միմյանց հետ չպատերազմելու» և վեճերը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու վերաբերյալ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը հայրենիք վերադառնալուց հետո բառացի հայտարարեց, որ ինքը «բերել է մեր ժամանակաշրջանի խաղաղությունը»։

Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու տարի անց ֆաշիստական բանակի հռթիռները պայթում էին արդեն Լոնդոնի երկնքում, իսկ Ֆրանսիայի տարածքի 60%-ը գրաված էր ֆաշիստական զորքերի կողմից։

Այս պայմաններում Մեծ Բրիտանիան որդեգրեց ղեկավարության փոփոխության տարբերակը։ Հիտլերի բոլորը պահանջները բավարարելով նրան խաղաղեցնելու կողմնակից Չեմբեռլենին փոխարինեց Չերչիլը, ով առաջնորդվում էր ամեն գնով և ամենուր ֆաշիզմի դեմ պայքարի տրամաբանությամբ։  

Ֆրանսիան ընտրեց Նացիստական Գերմանիայի հետ համագործակցության ճանապարհը։ Մարշալ Պետենի ղեկավարությամբ Ֆրանսիայի տարածքի չօկուպացված հատվածում հաստատված Վիշիի ռեժիմը պնդում էր, որ գերմանացիներին ուղիղ դիմակայելը կհանգեցնի Ֆրանսիայի ամբողջական կործանմանը: «Մենք պետք է համագործակցենք Գերմանիայի հետ, քանի որ այս կերպ կարող ենք պահպանել Ֆրանսիայի ապագան». այս կարգախոսով էր առաջնորդվում ֆրանսիայում հաստատված կառավարությունը։

Ճիշտ նույն կերպ, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատերազմի սպառանալիքի պայմաններում Սյունիքում և Տավուշում տարծքներ հանձնելը, Արդբեջանի և Թուրքիայի հետ թուղթ ստորագրելը ներկայացնում է որպես այլընտրանք չունեցող միակ պրագմատիկ ճանապարհ, որը պետք է ընտրել Հայաստանի «ապագան» ապահովելու համար։

Նույնական էր նաև երկրի ներսում վարվող քաղաքականությունը։

Վիշիի ռեժիմը ձգտում էր ոչնչացնել ավանդական արժեքները՝ օգտագործելով բառապաշար, որը Ֆրանսիայի Երրորդ Հանրապետությունը ներկայացնում էր որպես բարոյապես և քաղաքականապես կործանված: Նրանք Ֆրանսիայի պարտության մեղքը բարդում էին «փտածության» և կոմունիստների, հրեաների ու ձախակողմյան մտավորականների ազդեցության վրա՝ իրենց դիրքավորելով որպես «կարգուկանոն» վերականգնող փրկիչներ:

Վիշիի կառավարության հակահրեական քաղաքականությունը հաճախ գերազանցում էր նույնիսկ գերմանական պահանջները:

Այսպիսի քաղաքականությունը նույնական է Հայատանում վարվող հակաարցախյան քաղաքականության հետ։ Օրինակ, անգամ Ադրբեջանում չէին կարող պատկերացնել, որ ՀՀ որևէ իշխանություն մեկ հրամանով արցախահայերին կզրկի քաղաքացիության կարգավիճակից, փաստացի նրանց զրկելով բոլոր տեսակի քաղաքական իրավունքներից։

Դիմադրությունը որպես միակ իրական այլընտրանք

Վիշիի օկուպացիոն վարչակարգը ևս ուներ դիմադրություն երկրի ներսում. ի վերջո, բոլոր ֆրանսիացիները հաշտ չէին ֆաշիզմին ծառայելու մտքի հետ։ Սակայն այլախոհներն ու ընդդիմադիր ուժերը բախվում էին բազմաթիվ լուրջ խնդիրների, որոնք դժվարացնում էին հանրային կոնսոլիդացիան։

Լոնդոնում աքսորի մեջ գտնվելով՝ Ֆրանսիական դիմադրության առաջնորդ դը Գոլը կոչ էր անում դիմադրություն ցուցաբերել թե՛ Նացիստական Գերմանիային, թե՛ Վիշիի ռեժիմին: 1940 թ. հունիսի 18-ին ԲիԲիՍի-ով հնչեցրած իր ելույթում գեներալ դը Գոլն իր այլընտրանքը ձևակերպել է հետևյալ կերպ. «Ֆրանսիան պարտվել է ճակատամարտում, ո՛չ պատերազմում»։

Նույնն է նաև ներկայիս հայկական ազգային ուժերի առաջարկած այլընտրանքը, որը թեև հաշվի է առնում մեր կրած ծանր պարտությունը, սակայն պնդում է, որ մենք ունենք վերականգնման ռեսուրս, և կա թշնամուն հանձնվելու օրակարգին իրական այլընտրանք, որը պետք է սկսվի  երկրում իշխանության փոփոխությունից։

Սակայն, օկուպացված Ֆրանսիայում ևս այլախոհները դժվարանում էին հանրությանը հասցնել իրենց ուղերձները։

Վիշիի ռեժիմի պրոպագանդան Պետենին ներկայացնում էր որպես ազգային փրկիչ՝ օգտագործելով նրա Առաջին համաշխարհային պատերազմում ձեռք բերած հերոսի կարգավիճակը։ Մինչդեռ բոլոր այլախոհները ներկայացվում էին որպես վտանգավոր, ոչ հայրենասեր կամ թշնամական սադրիչներ՝ վախ ներշնչելով բնակչության շրջանում։

Հատուկ քարոզչություն էւ տարվում Դաշնակիցների նկատմամբ՝ նպատակ ունենալով Ֆրանսիայի տարածքի 60% բռնազավթած Գերմանիային ներկայացնել որպես միակ հնարավոր այլընտրանք։

Այ բոլոր դրսևորումներին մենք ականատես ենք եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին:

Մեծ դեր էին խաղում նաև պարտված երկրում տիրող հասարակական տրամադրությունները։

Ֆրանսիացիներից շատերը, հիասթափված 1940 թ. պարտությունից, հավատում էին, որ Պետենի համագործակցությունը լավագույն միջոցն է Ֆրանսիայի մնացածը փրկելու համար։

Տնտեսական դժվարությունները, սննդի պակասը և պատերազմից խուսափելը ստիպում էին մարդկանց առաջնային դարձնել գոյատևումը՝ թողնելով քիչ ժամանակ քաղաքական ակտիվության համար։

Ամոթի շրջանի ավարտը

Վիշիի ռեժիմը փլուզվեց Ֆրանսիայի ազատագրումից հետո՝ 1944 թվականին: Պետենին դավաճանության համար դատապարտեցին մահվան, ինչը հետո փոխարինվեց ցմահ բանտարկությամբ։ Պիեռ Լավալը մահապատժի ենթարկվեց 1945 թվականին:

Վիշիի ռեժիմի անկումից և 1944 թ. Ֆրանսիայի ազատագրումից հետո Ֆրանսիայի Հանրապետության Ժամանակավոր կառավարությունն ու հետագա վարչակազմերը իրականացրեցին մի շարք միջոցառումներ՝ Ֆրանսիական ամոթի էջը փակելու և  ժողովրդավարական կառավարման վերականգնման համար։ Ահա մի քանի կոնկրետ օրինակներ.

1. Թշնամու հետ համագործակցողների պատժում

  • Հազարավոր մարդիկ դատվեցին պատերազմից հետո կազմավորված դատարաններում, և նրանցից շատերը կորցրին քաղաքացիական իրավունքները կամ զրկվեցին պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

2.  Վիշիի ռեժիմի օրինականության մերժում

  • Վիշիի ռեժիմի բոլոր գործողությունները հայտարարվեցին անվավեր։ Չեղարկվեցին ընդունած բոլոր օրենքներն ու հրամանագրերը, այդ թվում՝ այն օրենքները, որոնք սահմանափակում էին ազատությունները կամ խտրականություն էին կատարում որոշ խմբերի նկատմամբ։

3․ Տնտեսական և սոցիալական բարեփոխումներ

  • Ազգայնացվեցին նացիստների հետ համագործակցած հիմնական արդյունաբերությունները և բանկերը, ինչպիսիք էին Renault-ը, որպեսզի կանխվի պատերազմի ընթացքում մասնավոր շահագործումը և վերակառուցվի տնտեսությունը։

4. Սոցիալական ապահովագրության համակարգ

  • Ստեղծվեց համապարփակ առողջապահական, թոշակային և սոցիալական ապահովագրության համակարգ՝ արդար և ժամանակակից հանրապետության վերակառուցման շրջանակներում։

5. Դիմադրության մարտիկների մեծարում

  • Պաշտոնապես ճանաչվեց Ֆրանսիական դիմադրության ներդրումը և նախատեսվեցին թոշակներ և պատիվներ նրա անդամների համար

Այսպիսով, թշնամու հետ համագործակցության ճանապարհի ընտրությունը չփրկեց Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային աղետալի պատերազմի մեջ ներքաշվելուց, ծանր մարդային կորուստներից և ավերածություններից։ Ֆրանսիայի դեպքում չարիքի հետ ավելի երկար համագործակցությունը հանգեցրեց լրիվ նոր պետության կազմավորման անհրաժեշտության։ Եվ միայն այդ չարիքի դեմ ցուցաբերված դիմադրությունը կենսական նշանակություն ունեցավ իրավիճակի հաղթահարման, նոր պետության կառուցման համար՝ թույլ տալով հետագայում ժխտել չարիքի հետ նույնականացումը։

Նույն է նաև Հայաստանի պարագայում։ Միայն արտաքին թշնամու և երկրում հաստատված վարչակարգի դեմ հետևողական դիմադրությունը կարող է դուռ բացել մեր երազանքների պետության կերտման համար։ Որքան էլ դժվար, երբեմն անօգուտ թվան օրվա վարչակարգի դեմ ամենատարբեր պայքարներն ու շարժումները, միևնույնն է,  հենց դրանք են վաղվա հաղթանակի սաղմերը և ազգային նոր որակի պետության կառուցման հիմքը։

Իշխան Սաղաթելյան

26․11․24թ․

 

Հեղինակ՝ Իշխան Սաղաթելյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 00:34 Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից Այսօր, 00:13 «Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը 31/12/2024 23:32 Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը 31/12/2024 22:10 Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար» 31/12/2024 22:02 Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը 31/12/2024 21:17 Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ 31/12/2024 20:14 Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս 31/12/2024 19:29 Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց 31/12/2024 18:54 Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը 31/12/2024 18:39 Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել 31/12/2024 18:12 Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից 31/12/2024 18:01 «Փյունիկը» նոր սեփականատեր ունի 31/12/2024 16:47 Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան 31/12/2024 16:34 Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը 31/12/2024 15:53 Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ 31/12/2024 15:04 Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի 31/12/2024 14:13 Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը 31/12/2024 13:54 2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում 31/12/2024 13:24 Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան 31/12/2024 12:48 Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան 31/12/2024 12:01 Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում 31/12/2024 11:05 «Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը 31/12/2024 10:41 Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում 31/12/2024 10:04 Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան 31/12/2024 09:53 Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան 31/12/2024 09:45 Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան 31/12/2024 09:34 Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան 31/12/2024 09:28 Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում 31/12/2024 09:18 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է 30/12/2024 22:00 Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ) 30/12/2024 21:25 Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա 30/12/2024 21:07 Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան 30/12/2024 20:52 Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է 30/12/2024 20:32 Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան 30/12/2024 20:18 Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել 30/12/2024 19:53 Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին 30/12/2024 19:31 Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան 30/12/2024 19:15 Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ 30/12/2024 18:56 «Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը 30/12/2024 18:35 «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան 30/12/2024 18:27 Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե 30/12/2024 18:07 Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը 30/12/2024 17:47 Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 30/12/2024 17:30 Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել 30/12/2024 17:17 Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին 30/12/2024 17:00 Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով 30/12/2024 16:40 Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը 30/12/2024 16:37 ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ 30/12/2024 16:35 Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից 30/12/2024 16:19 Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր 30/12/2024 16:08 «Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին 30/12/2024 15:45 Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը 30/12/2024 15:40 ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները 30/12/2024 15:34 Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում 30/12/2024 15:14 2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ 30/12/2024 14:49 Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը 30/12/2024 14:38 Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն 30/12/2024 14:29 Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը 30/12/2024 14:21 ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ 30/12/2024 14:10 Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին 30/12/2024 14:07 «Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ) 30/12/2024 13:58 Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 30/12/2024 13:46 Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին 30/12/2024 13:44 Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը 30/12/2024 13:41 2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ 30/12/2024 13:39 Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում 30/12/2024 13:37 UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում 30/12/2024 13:34 Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով 30/12/2024 13:23 Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն 30/12/2024 13:10 Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան 30/12/2024 13:03 Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան 30/12/2024 12:59 «Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ) 30/12/2024 12:52 Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում 30/12/2024 12:49 Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության 30/12/2024 12:44 Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները 30/12/2024 12:36 «Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց 30/12/2024 12:23 ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը 30/12/2024 12:08 «Երազանք պահիր». «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն նոր տեսահոլովակ է ներկայացրել 30/12/2024 11:53 Պարզ երկինք, առանց տեղումների եղանակ․ տոնական օրերին կգերակշռեն տաք օդային հոսանքները 30/12/2024 11:16 Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի 30/12/2024 11:11 Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել 30/12/2024 10:58 Գողթ գյուղում փայտե կաթսա է պայթել, վիրավորներ կան 30/12/2024 10:42 Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա տեսաուղերձը (Տեսանյութ) 30/12/2024 10:40 ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան 30/12/2024 10:28 Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով 30/12/2024 10:23 Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք 30/12/2024 10:18 4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել 30/12/2024 10:15 Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 30/12/2024 10:14 Արմավիրում 20-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին 30/12/2024 10:07 Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանն այցելուների համար բաց կլինի ժ. 12։00-16։00-ն 30/12/2024 10:05 Այսօր հոսանքազրկումներ կլինեն Կապուտան, Հատիս և Զովաշեն գյուղերում 30/12/2024 10:03 100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը 30/12/2024 09:58 Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց 29/12/2024 20:39 17-ամյա Արթուրը Զովունիում «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին 29/12/2024 19:19 Բուժքրոջից՝ դասակի հրամանատար. ինչպես բանակային կյանքը գրավեց Մանյա Կոստյանին (տեսանյութ) 29/12/2024 18:09 Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը 29/12/2024 17:51 Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ. Տիգրան Ավինյան 29/12/2024 16:04 Սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակը՝ Հայաստանում 29/12/2024 14:42 «Խորապես վշտացած ենք». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ 29/12/2024 14:30 Հայաստանը եղել է, կա ու կլինի. հանգիստ քնեք, վստահ եղեք՝ տրամադրված ենք մարտական ոգով. ամանորյա ուղերձներ՝ զինվորներից (տեսանյութ)

Տվյալ բաժնի վերջին նյութերը