26/11/2024 11:19
Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Լեհաստանի նախագահին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը։
Լեհաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
Լեհաստանի խորհրդարանը 2005 թվականի ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշում է ընդունել։