26/11/2024 12:26
Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ)
Իմ որոշմամբ դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին՝ պատգամավորական գործառույթներս դադարեցնելու համար, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
«Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում։ Ժողովո՛ւրդ ջան, ոչ մեկիդ հետաքրքրիր չի՞, թե ինչ օրենքներ ենք քննարկում»,-հավելեց պատգամավորը՝ չպատասխանելով այլ հարցերի։