Այսօր, 12:22
Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան
Դերասանուհի, հումորիստ Լիանա Վանոյանը, ով այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, ինստագրամի իր էջում գրել է.
«Ես օրհնված մարդ եմ, ինձ բաժին ընկած կյանքից շատ շնորհակալ եմ, իմ դժվար օրերի համար շնորհակալ եմ ու երջանիկ օրիրիս եմ շնորհակալ, իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է, և դա հրաշալի է։
Երազանքները իրականանալու ունակություն ունեն, եթե մենք հավատում ենք, կյանքը Աստծո, մարդկանց, սիրո, ջերմության մասին է․․․ Ժպտացեք ու հավատացեք Ձեր երազանքներին, նրանք մի օր իրականանալու են անպայման»։