Այսօր, 10:34
Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում
Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները շարունակվում են, և շատ է խոսվում այն մասին, որ կողմերը մոտ են հրադադարի կնքմանը։ Այդուհանդերձ, իսրայելական կողմից առաջ քաշվող նորանոր ծանր նախապայմանների պարագայում հրադադարը դեռևս տեսանելի չէ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանն՝ անդրադառնալով Լիբանանում տիրող ռազմաքաղաքական իրադրությանն ու Իսրայելի հետ հրադադարի շուրջ բանակցություններին։
«Նախօրեին, օրինակ, իրավիճակը շատ ծանր էր, որովհետև Բեյրութը բազմաթիվ հրթիռակոծությունների էր ենթարկվում Իսրայելի կողմից, որի հետևանքով մայրաքաղաքում շենքերի փլուզումներ և զոհեր եղան։ Այդուհանդերձ, սրան առընթեր նաև անվերջ խոսվում է հրադադարի մասին, հայտարարություններ են հնչում այն մասին, որ կողմերը մոտ են հրադադարին, բայց դա դեռևս տեսանելի չէ, քանի որ Թել Ավիվի կողմից առաջ քաշվող պայմանները բավականին ծանր են»,-իր խոսքում նշել է Գանտահարյանը՝ նկատելով, որ բանակցություններից հետո Իսրայելը շարունակում է առաջ քաշել նորանոր պահանջներ՝ ամեն անգամ ավելի խստացնելով դրանք։
Շահան Գանտահարյանի խոսքով՝ Իսրայելն, օրինակ, պահանջում է, որ «Հեզբոլլահ»-ի զինաթափումից հետո իսրայելական զորքերը ևս 60 օր շարունակեն մնալ լիբանանյան տարածքներում կամ պահանջում է ամբողջապես կազմաքանդել «Հեզբոլլահ»-ի համակարգն ու ենթակառուցվածքները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։