26/11/2024 12:47
Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ)
Ցանկանում ենք, որպեսզի հայերը խաղաղ ապրեն իրենց հողի վրա՝ կովկասյան տարածաշրջանում ունենալով իրենց սուվերեն պետությունը՝ կայուն և հստակ սահմաններում, Երևանում ՀՀ նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։
«Այդ խաղաղությունը շատ կարևոր է նաև եվրոպական տարածաշրջանի համար։ Իրավիճակի կայունությունը շատ կարևոր է, և եթե մեր օգնության կարիքը լինի, մենք կազմ ու պատրաստ ենք այն ցուցաբերել»,-ասաց Դուդան։
Նա նշեց, թե իրենք պատրաստ են աջակցել բոլոր այն գործառույթներին, որոնք Հայաստանին կկապեն և կմոտեցնեն Եվրոպային։