Այսօր, 13:56
Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ)
Պետք է մշտապես առաջնորդվենք հետևյալ կանոնով՝ քաղաքական թիմում կա քաղաքական պատասխանատվություն, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վարչապետի՝ որոշ պատգամավորների մանդատը վայր դնելու խնդրանքին՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա նշեց, որ քաղաքական պատասխանատվությունը պետք է տարբերել իրավական պատասխանատվությունից.«Ցանկացած քաղաքական գործիչ պետք է քաղաքական պատասխանատվություն ունենա իր քաղաքական վարքագծի համար։ Յուրաքանչյուր պատգամավոր առաջնորդվում է իր տված երդմամբ, խղճով, համոզմունքներով և օրենսդրությամբ»։
Նրա համոզմամբ՝ վարչապետի խնդրանքում ճնշումներ չկան.«Որևիցե մեկը ձեզ ասե՞լ է, որ պատգամավորների նկատմամբ ճնշումներ կան, կարծես թե՝ ոչ»։
Լրագրողների այն դիտարկմանը, թե երբ նման խնդրանքով վարչապետը դիմում է նաև ԲԴԽ նախագահին, չի՞ նշանակում, որ տվյալ բարձրագույն մարմինը անկախ չէ գործադիր մարմնից՝ Վարդանյանը պատասխանեց.«ԲԴԽ-ն պետք է անկախ լինի և՛ օրենսդիր, և՛ գործադիր մարմիններից։ Եվ երկրորդ, որևիցե պաշտոնատար անձ որևիցե եղանակով չի անդրադարձել որևիցե ճնշման, ոչ իրավական վարքագծի։ Դա յուրաքանչյուր անձի որոշումն է։ Ես այստեղ միջամտություն չեմ տեսնում»։