26/11/2024 16:26
Վերին Լարսում մոտ 450 հայկական բեռնատար է կուտակվել
Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի մոտ շուրջ 450 հայկական բեռնատար կա կուտակված։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնին։
Անցակետը հատելու հերթում ընդհանուր 1,370 տրանսպորտային միջոց կա, որոնցից 446-ը հայկական է։
Բեռնատարների կուտակումների պատճառն այն է, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձյան պատճառով։