Այսօր, 20:33
Վրաստանում չեն ցանկանում դադարեցնել ռազմական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ
Վրաստանի իշխանությունները հույս են հայտնել, որ ԱՄՆ կվերանայի ռազմական համագործակցությունը դադարեցնելու, մասնավորապես՝ «Արժանի գործընկեր-2024» միջազգային զորավարժությունների անորոշ ժամանակով հետաձգելու իր որոշումը, հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարարի թեկնածու Իրակլի Չիկովանին՝ խորհրդարանում։
«Ցավալի և անհասկանալի էր «Արժանի գործընկեր» զորավարժությունները հետաձգելու մասին Միացյալ Նահանգների որոշումը։ Այս ընթացքում մենք մեր միջազգային գործընկերների հետ մենք մեկ անգամ չէ, որ զորավարժություններ ենք անցկացրել։ Հուսով ենք՝ այս և նմանատիպ այլ որոշումներն ի վերջո կվերանայվեն»,- ասել է նա։
Նշենք, որ Վրաստան-ԱՄՆ, Վրաստան-ԵՄ հարաբերությունները կտրուկ վատացել են՝ մայիսին երկրի խորհրդարանի կողմից արտասահմանյան գործակալների մասին օրենքն ընդունելուց հետո։