Այսօր, 20:15
Նիկոլ Փաշինյանը խնդրել է, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը Հայաստանի փոխարեն անցկացվի Ռուսաստանում
«Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ԵԱՏՄ-ում նախագահող Հայաստանի խնդրանքով տեղի կունենա Ռուսաստանի տարածքում՝ Սանկտ- Պետերբուրգում՝ դեկտեմբերի 25-ին», - հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Նա հայտնել է նաև, որ նիստը նախագահելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական կողմի խնդրանքով նիստը կազմակերպվել է Ռուսաստանի տարածքում, թեև այն վարելու է ՀՀ վարչապետ Փաշինյանը։ Հրավերներն ուղարկվել են»,- ասել է Ուշակովը։