26/11/2024 14:09
Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը խոստովանում է՝ չի կարող չճնշվել կամ չազդվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից։
«Ո՞նց կարամ չազդվեմ, իր նկատմամբ ունեցած հարգանքն ինձ ստիպում է, որ եթե ինձ դիտողություն անի, նախատի...»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
ՔՊ-ականն ասաց, թե պետք է շատ նրբանկատ լինի իր խոսքերի մեջ, որ չվնասի ընթացող վարույթներին։
Աղազարյանն ասաց, թե երեխա ժամանակից արել է այնպես, ինչպես ճիշտ է գտել՝ մինիմալ վնաս հասցնելով իր շրջապատին, թիմին ու պետությանը։