26/11/2024 11:29
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը` հետախուզական գործունեության հարցերի շուրջ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Այս ձևաչափով սա արդեն 20-րդ հանդիպումն է։
Ինչպես նշել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյում, կդիտարկվեն համատեղ աշխատանքի արդյունքները, կքննարկվեն ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների հետագա փոխգործակցության խնդիրներն ու առաջնահերթությունները։
Հանդիպմանը նախատեսվում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների մասնակցությունը։