26/11/2024 15:38
Կվադրոբերներ կան նաև Հայաստանում․ ինչպե՞ս պաշտպանել երեխաներին (Mediahub)
«Կվադրոբիկան կարող է գլուխ բարձրացնել նաև Հայաստանում, եթե դրա տարածումը չկանխարգելվի»,- MediaHub-ի հետ զրույցում ահազանգել է մանկական հոգեբան Լուսինե Գաբրիելյանը՝ նշելով, որ երեխաների վարքագծի ձևավորման շրջանում դրա տարածումը շատ վտանգավոր հետևանքներ կունենա։
«Մինչ այս տարի մենք խնդիր ու փորձ չենք ունեցել կվադրոբերներով հետաքրքրված երեխաների հետ աշխատելու։ Ցավով եմ նշում, որ այս տարի ավելացել է այցելուների թիվը։ Ծնողներն են անհանգիստ։ Ու հիմնական խնդիրը գալիս է Tik-Tok-ից, այնտեղ է դա ավելի շատ քարոզվում, ներկայացվում որպես հումոր կամ ծիծաղ առաջացնող տեսանյութ։ Բայց ինչպե՞ս կարելի է ծիծաղել, երբ երեխան շան կերպարանքով վազում է փողոցներում, քսվում մարդկանց ոտքերին, իսկ երբ նրան նախատում են՝ կծում է ու փախչում, կամ ուտում է շների համար նախատեսված կեր», - զարմանում է հոգեբանը։
Կվադրոբիկան Հայաստանում, բարեբախտաբար, դեռ լայն տարածում չի գտել։ Հոգեբանի խոսքով՝ հակառակ պատկերը կարող ենք ունենալ, եթե կանխարգելման համար լուրջ աշխատանքներ չտարվեն մանկապարտեզներում ու դպրոցներում։
«Ծնողների ներկայությամբ հարցնում եմ երեխաներին, թե ինչո՞ւ են նայում «կենդանի» դարձած երեխաներին, ասում են՝ «հետաքրքիր է, ծիծաղելի է», մյուս հարցիս՝ արդյո՞ք կուզենայիք դուք էլ կատվի ու շան նման լինել՝ համոզիչ հայացքով նայում են ինձ։ Այսինքն, կտրուկ ո՛չ կամ այո՛ չեն ասում, լռում են։ Անհանգստությունը նաև այս լռության մեջ է», - շեշտել է մասնագետը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։