26/11/2024 15:44
Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
Նոյեմբերի 25-ին, ժամը 22.30-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ 44-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Նորք-Մարաշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.20-ի սահմաններում Խանզադյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 44-ամյա տղամարդուն դանակով հարվածներ է հասցրել Նորքի փողոցի տներից մեկի 34-ամյա բնակիչը:
Նա ժամը 23.20-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչություն:
Կազմված փաստաթղթերը և 34-ամյա երիտասարդը ներկայացվել են նախաքննական մարմին:
Հանգամանքները պարզվում են: