Այսօր, 09:17
«Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ներկայացվողը դասական կոռուպցիայի օրինակ է։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք։ Դիցուք՝ պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ սննդամթերքի կոնկրետ տեսակների ու ճյուղերի մագնատ դարձած Երեմյանները, թերևս ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի օբյեկտիվ հսկողությունից խուսափելու համար, գտել են «հանճարեղ» լուծում, այն է` ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ վերջերս աշխատանքից ազատված ղեկավար Արմեն Հայրապետյանի կնոջը` Լուսինե Հակոբյանին, ընդունել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ում աշխատանքի, որի արդյունքում տեսչական մարմնի ղեկավարի ընտանիք արդեն աշխատավարձ է մուտք գործում։
«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ Լուսինե Հակոբյանը, ըստ իր հայտարարագրի տվյալների համադրության, Երեմյանների ՍՊԸ-ում աշխատել է հենց ամուսնու վերջին պաշտոնի օրոք, և ոչ թե մինչև պաշտոնին նշանակվելը։ Նկատենք նաև, որ Հայրապետյանի կինը մի քանի տարի է աշխատում է սննդից տրամագծորեն հեռու ոլորտում` ՀԴՄ սարքերի սպասարկմամբ և վաճառքով զբաղվող «Իննթեք» ՍՊԸ-ում»։