27/11/2024 17:15
Հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել
Տիեզերք բարձրացած հայկական առաջին արբանյակին առնչվող քրեական վարույթ է նախաձեռնվել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Կառույցից չեն մանրամասնել՝ կոնկրետ ինչ հոդվածով է հարուցված քրեական գործը, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ։
Քրեական վարույթը քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս կառույցից ևս մանրամասներ չեն հայտնում։
Գործն, ըստ մամուլի հրապարակումների, առնչվում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին, այդ ժամանակ նախարարը ներկայիս նախագահ Վահագն Խաչատուրյանն էր։