Այսօր, 16:52
Ողջունում ենք Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը․ ԱԳՆ
Հայաստանի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում գրառում է արվել Լիբանանում հաստատված հրադադարի առնչությամբ։
«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք՝ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար է հաստատվել: