Այսօր, 21:45
Ուկրաինայի պաշտպանության նախարարը Հարավային Կորեայում էր
Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլը Սեուլում ընդունել է Վլադիմիր Զելենսկու հատուկ բանագնացին ՝ ի դեմս Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի։ Այդ մասին հայտնել է Կորեայի նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահն ասել է, որ ցանկալի կլինի, որ Կորեայի Հանրապետությունը և Ուկրաինան մշակեն Ռուսաստանի Դաշնության և Հյուսիսային Կորեայի միջև ռազմական համագործակցության հետևանքով առաջացած անվտանգության սպառնալիքներին գործնականում արձագանքելու մեխանիզմներ»,- նշված է Հարավային Կորեայի նախագահի մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրությունում։
Ուկրաինական պատվիրակությունն այնուհետև հանդիպել է Հարավային Կորեայի Ազգային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Շին Վոն Սիկի և պաշտպանության նախարար Կիմ Յոն Հյունի հետ։
Նշենք, որ Սեուլում մինչ բողոքի ակցիաներ էին՝ ընդդեմ ուկրաինական պատվիրակության այցի, քանի որ տեղեկություններ կային, որ Ումերովը Կորեայի Հանրապետությունից զենք է խնդրելու։