27/11/2024 19:45
Միգրանտների տեղաշարժը Ռուսաստանում պետք է վերահսկվի․ Մեդվեդև
Ռուսաստան միգրանտների մուտքի, երկրում ներսում նրանց տեղաշարժի, երկրից դուրս գալու բոլոր դեպքերը պետք է պետական խիստ հսկողության տակ լինեն, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Միգրանտների կողմից մեր երկիր մուտքի, երկրի ներսում տեղաշարժի, երկրից ելքի բոլոր դեպքերը պետք է դրվեն պետական խիստ վերահսկողության տակ՝ առանց բացառությունների»,- սոցցանցի իր էջում գրել է Մեդվեդևը՝ հավելելով, որ միգրանգների տեղաշարժը պետք է հսկվի նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։