27/11/2024 22:24
Թրամփը Քիթ Քելլոգին կնշանակի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց
Դոնալդ Թրամփը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնում առաջադրել է Քիթ Քելլոգի թեկնածությունը։
«Շատ ուրախ եմ առաջադրելու գեներալ Քիթ Քելլոգի թեկնածությունը՝ որպես նախագահի օգնական և Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց: Միասին մենք կապահովենք խաղաղություն և Ամերիկան ու ամբողջ աշխարհը կրկին անվտանգ կդարձնենք»,- հայտարարել է Թրամփը։
Թրամփի նախագահության նախորդ շրջանում Քելլոգը աշխատել է Ազգային անվտանգության խորհրդում և եղել է փոխնախագահ Մայք Փենսի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։