27/11/2024 20:18
5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել Ինտերպոլի հատուկ գործողության արդյունքում
40 երկրների իրավապահ մարմիններ են մասնակցել Ինտերպոլի լայնածավալ գործողությանը, որի արդյունքում ռեկորդային թվով՝ 5,5 հազար կիբերհանցագործներ են ձերբակալվել, նշված է կառույցի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ հուլիսից մինչև նոյեմբեր տևած գործողության ընթացքում իրավապահներին հաջողվել է առգրավել ավելի քան 400 միլիոն դոլարի հափշտակված միջոցներ։ Գործողությունն ուղղված է եղել 7 տեսակի կիբերհանցագործությունների դեմ պայքարին, այդ թվում՝ հեռախոսով խարդախություններ, առցանց մոլախաղերի կազմակերպում և այլն։
Ինտերպոլից հայտնում են նաև, որ գործողության արդյունքում Կորեայի և Չինաստանի իրավապահ մարմիններին հաջողվել է բացահայտել հանցավոր սինդիկատ, որի գործողություններից տուժել է ավելի քան 1 900 մարդ, հափշտակվել է մոտ 1,1 միլիարդ դոլար։
Հանցավոր խմբի առնվազն 27 անդամ ձերբակալվել է, որոնցից 19-ին մեղադրանք է առաջադրվել։