Այսօր, 20:58
«Փաշինյանի տերերը թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին». Սամվել Նիկոյան
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
ԵԱՏՄ գագաթնաժողովն էլ կայանալու է ոչ թե նախագահող պետության՝ Հայաստանի, այլ՝ Ռուսաստանի տարածքում։
Հայաստանի անվտանգային միջավայրի հետ ուղիղ կապ ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու փաստը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը պայմանավորել է Փաշինյանի վրա դրված արտաքին պարտադրանքով։
«Փաշինյանի իրական տերերը թույլ չեն տալիս, որ մասնակցի. այն տերերը, որոնք Փաշինյանին բերել են իշխանության և մինչև հիմա պահում են այդ իշխանական աթոռին։ Այդ տերերին չի՛ հետաքրքրում Հայաստանի անվտանգությունը, հետաքրքրում է ընդամենը Հայաստանի հակառուսական կեցվածքը. այդ տերերը ցանկանում են այս երկիրը դարձնել մարտական մի ջոկատ, որը կզոհվի հանուն իրենց շահերի։ Փաշինյանն ընդունել է նրանց կամքը՝ զոհաբերել Հայաստանը»,- ասել է Սամվել Նիկոյանը՝ ընդգծելով՝ ի պատասխան՝ Փաշինյանին իշխանության բերած ուժերը լավագույնս կատարում են իրենց գործը և աչք են փակում Հայաստանում օրենքի և Սահմանադրության ամենօրյա խախտումների վրա, լռում են, որովհետև Նիկոլը սպասարկում է Արևմուտքի քաղաքական շահը։
«Նիկոլն ասում է՝ կարևորը՝ ես պահեմ իմ ստատուսը, որովհետև գիտի՝ ինչ է սպասվում իրեն իր ստատուսը չպահելու դեպքում։ Նա նախընտրում է, որ չլինի Արցախը, չլինեն, օրինակ, Վարդենիսից տարածքներ, բայց ինքը լինի վարչապետ»,- ասել է ՀՀԿ ԳՄ անդամը։