Այսօր, 09:51
Քննչական կոմիտեում քաոս չկա․ Գոռ Աբրահամյան
Քննչական կոմիտեից արձագանքել են մամուլի հրապարակումներին, թե ՔԿ-ում Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկությունից հետո ուշքի չեն գալիս, իսկական քաոս է, ազատման դիմումներ են գրում։
Կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահմյանն ի պատասխան գրել է․
«Այսօրվա լրահոսը շատ դրամատիզացված սկսվեց։
Սիրելի՛ գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։
Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։