Այսօր, 14:29
Ռուսաստանի միջուկային հովանոցը նոր միջուկային դոկտրինով տարածվում է ՀԱՊԿ երկրների վրա. Շոյգու
Ռուսաստանի միջուկային հովանոցը, նորացված միջուկային դոկտրինի համաձայն, առաջին հերթին տարածվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների վրա: Այդ մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Աստանայում ընթացող ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակում:
Նա նշել է, որ հին դոկտրինով այդ հովանոցը տարածվում էր Ռուսաստանի դաշնակիցների վրա, նոր դոկտրինով խոսքը առաջին հերթին ՀԱՊԿ երկրների մասին է։
«Կա առանձին, բավական կարևոր լրացում, այն վերաբերում է Բելառուսին»,- նշել է նա՝ հիշեցնելով, որ նոր դոկտրինը սահմանում է նաև Բելառուսի դեմ սովորական սպառազինությամբ հարձակման ժամանակ միջուկային զենքի կիրառման չափանիշները: