Այսօր, 12:21
Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք
Ակբա բանկի Mastercard քարտապանները մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ հնարավորություն ունեն գնել ավիատոմս և միանվագ ստանալ մինչև 20% քեշբեք՝ առավելագույնը 20 000 ՀՀ դրամ սահմանաչափով։
Քարտապանները քեշբեքից օգտվելու համար Ակբա բանկի կողմից թողարկված Mastercard ցանկացած տեսակի քարտով կարող են ձեռք բերել ավիատոմսեր հետևյալ ավիաընկերությունների պաշտոնական կայքերից կամ հավելվածներից.
Wizz Air
Aegean Airlines
Transavia
Eurowings
Air France
Condor
Lufthansa
Austrian Airlines
Air Arabia
Brussels Airlines
Տուրիստական ընկերությունների միջոցով գնված ավիատոմսերի համար քեշբեք նախատեսված չէ։
Մանրամասն՝ այստեղ։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։