Այսօր, 12:23
Դիտարկում ենք ՀՀ-ում ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Դուդա
Ըստ Լեհաստանի նախագահի՝ մինչև Հայաստան ժամանելը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ։ «Երկու շաբաթ առաջ ես առանձնազրույց ունեցա Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, և մենք խոսեցինք նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցերի մասին»,- ասել է Լեհաստանի նախագահը։
Նախագահը խոսել է նաև ԵՄ դիտորդական առաքելության դերի մասին և նշել, որ նրանց խնդիրը շատ բարդ է, քանի որ նրանք փորձում են վերահսկողություն սահմանել շուրջ 1000 կմ երկարություն ունեցող հայ-ադրբեջանական սահմանի վրա։
«Մենք մասնակցում ենք այդ առաքելությանը և դիտարկում ենք այդ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը»,- ասել է Անջեյ Դուդան։