Այսօր, 12:36
Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում. Փաստաբանը՝ դատավորին (Տեսանյութ)
Դուք անընդհատ Ձեր համակարգչում մի բան կարդում եք, ակնհայտ է, որ ինչ-որ մի բան լինում է և Դուք Ձեր դիրքորոշումն ըստ այդմ եք ձևավորում, Ռուբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին ասաց Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը՝ դիմելով նիստը նախագահող դատավորին։ Նա ասաց, թե դատավորի պահվածքում ակնհայտ տարբերություն է նկատվում՝ նախորդ դատական նիստի համեմատ։
«Իմ մոտ խորը համոզմունք կա, որ Դուք ընդհանրապես ծանոթ չեք քրեական գործի նյութերին»,-ասաց Արմեն Գևորգյանի պաշտպանը։
Լուսինե Սահակյանն ասաց, թե դատավորին հորդորում է ծանոթանալ քրեական գործերի նյութերին, հետո նոր առաջարկել դատավորին բացարկ հայտնել կամ չհայտնել։
«Դուք ինձ չեք կարող հորդորել»,- ասաց դատավորը։
«Ես Ձեզ միշտ կարող եմ հորդորել»,-արձագանքեց Լուսինե Սահակյանը։
Մանրամասները տեսանյութում։