Այսօր, 15:13
Եթե Զուրաբիշվիլին ներում շնորհի Սահակաշվիլիին, միևնույն է` նա կմնա բանտում. Կոբախիձե
Վրաստանի վարչապետի պաշտոնակատար Իրակլի Կոբախիձեի խոսքով, եթե նույնիսկ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհի Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, նա կշարունակի մնալ նախնական կալանքի տակ։ Գրում է Aliq.ge։
Ըստ Կոբախիձեի` Սահակաշվիլիին ներում շնորհելը գործնականորեն քիչ ազդեցություն կունենա, քանի որ նրա դեմ այլ գործեր են հարուցվել։
«Միխեիլ Սահակաշվիլիին Սալոմե Զուրաբիշվիլիի որոշմամբ ներում շնորհելը գործնական նշանակություն չունի։ Այսինքն՝ նա չի կարող ազատ արձակել Միխեիլ Սահակաշվիլիին, քանի որ նախնական կալանք կա, կան նաև բազմաթիվ մեղադրանքներ, որոնց առնչությամբ հետաքննությունը շարունակվում է, հետևաբար, այդ ներումը գործնականում քիչ ազդեցություն կունենա»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։