Այսօր, 12:55
Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին ինձ կապեք պետության հետ. ՔԿ նորանշանակ նախագահը՝ Վարդապետյանի կադր լինելու մասին (Տեսանյութ)
Ես կարող եմ հավաստիացնել, որ որևիցե կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանը։
Նա ավելացրեց, որ իր գործունեությունը հենց կոռուպցիայի դեմ պայքարն էր, իսկ թե ինչ ահազանգի մասին էր խոսում Փաշինյանը՝ նա տեղեկացված չէ։
Դիտարկմանը՝ խոսվում է, որ ինքը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կադրն է՝ Պողոսյանը պատասխանեց.«Ինձ շատ մարդկանց հետ կարող են կապել, բայց առաջին հերթին կապեք պետության հետ։ Սահմանափակվենք այսքանով, առաջիկայում, համոզված եմ, որ հնարավորություններ կունենաք բազմաթիվ հարցեր ինձ ուղղելու։ Պաշտոնը երբեք հավերժ չէ։ Մի օր պաշտոնավարում ենք, մի օր էլ պետք է պատրաստ լինենք լքելու այդ պաշտոնը։ Ես պատրաստ եմ ծառայել երկրին այնքան ժամանակ, քանի դեռ իմ կարիքը երկիրը, պետությունն ու երկրի ղեկավարությունն ունի։ Աշխատանքը գնահատելու է հանրությունը։ Ես իմ աշխատանքը երբեք չեմ գնահատելու, դա լինելու է տեսանելի և շոշափելի։ Եթե հանրության շրջանում արդարության զգացողությունը չլինի, բնականաբար, ուրեմն խնդիր կա»։