Այսօր, 13:33
Տավուշում հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց․ Ոսկան Սարգսյանը՝ Ցականյանի մասին
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքում գրել է. «Հողերը հանձնեց, գեներալի կոչում ստացավ, տեղափոխվեց.
Ալեքսանդր Ցականյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ՝ ազատվելով 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:
Ալեքսանդր Ցականյանի պաշտոնավարման օրոք սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինաբար Տավուշի սահմանագոտում Ադրբեջանին հանձնվեցին 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը և Կիրանց գյուղի հողերը, սահմանի Կիրանց-Բաղանիս հատվածում Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի վերահսկողությունն ամբողջությամբ անցավ Ադրբեջանին։
Իր այս «սխրանքի» համար Ցականյանը գեներալի կոչում ստացավ, թեև բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը համապատասխան է գնդապետի կոչման։ Մավրն իր գործն արեց, մավրը հեռացավ»։