Այսօր, 14:54
Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Նոյեմբերի 19-ին, ժամը 19-ին, Վարդենիս քաղաքի Անդրանիկի փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով, Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժին է տեղափոխվել 41-ամյա տղամարդ։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտաբերվել են դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և 4,7 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ:
Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, վայրաճ կանեփից պատրաստել է անձնական օգտագործման համար։
Իրացնելով հերթական օպերատիվ տեղեկությունը՝ Վարդենիսի համայնքային ոստիկանները նոյեմբերի 26-ին Վազգեն Սարգսյանի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվածը նույնպես կանեփանման դեղնականաչավում զանգված էր։
Վարդենիսցի տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը վայրաճ կանեփից պատրաստված թմրամիջոց է՝ անձնական օգտագործման համար։
Ժամեր անց նույն փողոցից Վարդենիս քաղաքի ևս մեկ բնակիչ է տեղափոխվել բաժին։ 35-ամյա տղամարդու մոտից խուզարկությամբ հայտնաբերվածը դեղնականաչավուն զանգվածով թղթե 2 փաթեթ էր:
Կանեփից պատրաստված թմրանյութը, ըստ նրա՝ իր անձնական օգտագործման համար է։
Բոլոր դեպքերով կազմված փասթաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին։