Այսօր, 16:54
Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել. Քոչարյանը՝ Մարտի 1-ի 10 զոհերի մասին
Չի կարող մի ղեկավար լինի, ում համար մեծ տհաճություն չլինի, լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քաղաքական պատասխանատվություն զգում է, որ իր պաշտոնավարման ժամանակ 10 զոհ է եղել՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Իհարկե, տհաճ էր, լավ չէր, մանավանդ, որ իմ պաշտոնավարմանը 1 ամիս բան էր մնացել։ Բայց այդ հարցը պետք է տալ այն մարդկանց, ովքեր այդ բախումները հրահրել են։ Կարծում եմ՝ բոլորդ տեղյակ եք, թե ինչ էր կատարվում այդ ժամանակ։ Ես այդ ժամանակ այցելել եմ հոսպիտալ և տեսել, թե ինչ կարգի վիրավորված զինծառայողներ ունենք, գրեթե բոլորը բեկորային էին կամ այրվածքներ՝ մոտ 200 հոգի։ Եթե կան մարդիկ, ովքեր սա չեն ուզում տեսնել, դա իրենց խնդիրն է»,-ասաց նա։