Այսօր, 11:52
Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին. Օլիվիե Դըկոտինյիի արձագանքը՝ Շարմազանովին
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին արձագանքել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի գրառմանը, ով նշել էր, որ Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին։
«Պարո՛ն էդուարդ Շարմազանով, Հայաստանի հանրապետական կուսակցության գերագույն մարմնի անդամ․
Պարո՛ն, Ձեր գրառումից դատելով, ես քննադատել եմ վերջերս հեռուստատեսությամբ վարչապետի արած հայտարարությունը։ Ի գիտություն Ձեզ, բարեկամ երկրի կառավարության ղեկավարի հետ որևէ դիտարկմամբ կիսվելու պարագայում, Ֆրանսիայի դեսպանն ուղղակիորեն դիմում է վերջինիս։
Հրապարակումը, որին, ըստ Ձեզ, հղում էր կատարվում, ընդամենը վերահաստատում է այն սկզբունքը, որ միջազգայնորեն ճանաչված միակ իրողությունները նրանք են, որոնք ամրագրված են իրավունքով։ Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է աջակցելու արդար և կայուն խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին։ Ֆրանսիան և Հայաստանը պառակտելու փորձը, ինչը Դուք անում եք, չի ծառայում ո՛չ Հայաստանի շահերին, ո՛չ խաղաղության գործընթացին»,-գրել է նա։